Ecclesiastes 8:15 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ ես գովեցի ուրախութիւնը, որ մարդիս համար արեգակի տակին մի լաւ բան չկայ, բացի միայն ուտել ու խմել եւ ուրախանալը. Եւ սա է նորա հետ գնում իր աշխատութեան մէջ իր կեանքի օրերումը, որ Աստուած նորան տուել է արեգակի տակին։
Armenian Eastern Bible 1994 Մի ունայնութիւն էլ կայ երկրի վրայ. արդարներ կան, որոնց հետ պատահում են գործեր, որ արժանի են ամբարիշտներին, եւ
armenian-1853 Ես ուրախութիւնը գովեցի, Վասն զի մարդ արեւուն տակ Ուտելէ, խմելէ եւ ուրախութիւն ընելէ զատ Աղէկ բան մը չունի։ Վասն զի արեւուն տակ Աստուծոյ տուած կեանքին օրերուն մէջ Իր աշխատանքէն ասիկա կը մնայ իրեն։
armenian-2018 Եվ ես գովեցի ուրախությունը, որովհետև մարդու համար արեգակի տակ ուտելուց, խմելուց և ուրախանալուց բացի լավ բան չկա, և արեգակի տակ իր կյանքի օրերում, որ Աստված նրան է տվել, սա է նրա հետ գնում իր աշխատանքի մեջ։
armenian-nea Եվ ես գովեցի ուրախությունը, որովհետև արեգակի ներքո մարդու համար ուտելուց, խմելուց և ուրախ լինելուց բացի ուրիշ ավելի լավ բան չկա, քանի որ նրա ողջ կյանքում, որ Աստված տվել է նրան արեգակի ներքո, դա է մնալու միայն նրա վաստակից։