Ecclesiastes 8:14 — Compare Translations

4 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Մի ունայնութիւն կայ, որ լինում է երկրի վերայ, որ արդարներ կան, որոնց պատահում է ամբարիշտների գործքին պէս. Եւ կան ամբարիշտներ, որոնց պատահում է արդարների գործքին պէս. ես ասեցի, որ սա էլ ունայնութիւն է։
armenian-1853 Ունայնութիւն մը կայ, որ աշխարհիս վրայ կ’ըլլայ, Այսինքն արդարներ կան, որոնց ամբարիշտներուն գործին պէս կը պատահի Ու ամբարիշտներ ալ կան, որոնց արդարներուն գործին պէս կը պատահի։ Ըսի թէ՝ «Այս ալ ունայնութիւն է»։
armenian-2018 Մի ունայնություն կա, որ լինում է երկրի վրա. արդարներ կան, որոնց պատահում է ըստ անիրավների արարքների, և անիրավներ կան, որոնց պատահում է ըստ արդարների արարքների. ասացի, որ սա էլ է ունայնություն։
armenian-nea Մի ունայնություն էլ կա երկրի վրա. արդարներ կան, որոնց պատահում են գործեր, որ արժանի են ամբարիշտներին, և ամբարիշտներ կան, որոնց պատահում է այն, ինչ արժանի է արդարներին։ Եվ ես ասացի. «Սակայն դա ևս ունայնություն է»։