Ecclesiastes 8:12 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Թէեւ մեղաւորը հարիւր անգամ մեղք անէ, եւ նա երկարատեւ էլ լինի. Այնու ամենայնիւ գիտեմ ես, որ բարիք կլինի Աստուածանից վախեցողներին, որ վախենում են նորա երեսիցը։
Armenian Eastern Bible 1994 Մեղաւորը չարիք է գործում՝ լինի այժմ, աւելի առաջ թէ յետոյ. իսկ ես գիտեմ, որ բարիքը հասնում է միայն նրանց, ովքեր
armenian-1853 Թէեւ մեղաւորը հարիւր անգամ չարութիւն ընէ Ու անոր կեանքը երկննայ ալ, Ամէն պարագայի ստոյգ գիտեմ թէ բարութիւնը՝ Աստուծմէ վախցողներուն, անոր երեսէն վախցողներուն պիտի ըլլայ,
armenian-2018 Թեև մեղավորը հարյուր անգամ չարություն գործի, և իր կյանքը երկարի, այնուամենայնիվ գիտեմ, որ բարօրություն կլինի Աստծուց վախեցողներին, որոնք վախենում են նրա առաջ։
armenian-nea Ով մեղք է գործում, չարիք է գործում ավելի առաջ թե հետո, որովհետև գիտեմ, թե ամեն բան բարի պիտի լինի նրանց, ովքեր երկյուղ են կրում Աստծուց։