Ecclesiastes 3:22 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ ես տեսայ որ նորանից աւելի լաւութիւն չկայ, որ մարդ ուրախանայ իր գործքովը, որովհետեւ նորա բաժինը դա է. որովհետեւ ո՞վ պիտի տանէ նորան որ տեսնէ, թէ իրանից յետոյ ինչ է լինելու։
Armenian Eastern Bible 1994 Տեսայ նաեւ, որ մարդուս համար չկայ ուրիշ աւելի լաւ բան, քան ուրախ լինել իր վաստակով, որովհետեւ դա է նրա բաժինը, քանի
armenian-1853 Տեսայ թէ մարդս իր գործերովը ուրախ ըլլալէ զատ Ուրիշ աղէկութիւն մը չունի, Քանզի անոր բաժինը այն է։ Ո՞վ պիտի տանի զանիկա, որ տեսնէ Թէ՝ իրմէ ետքը ի՛նչ պիտի ըլլայ։
armenian-2018 Ու տեսա, որ ավելի լավ բան չկա, քան որ մարդ ուրախանա իր գործերով, որովհետև նրա բաժինը դա է. քանզի նրան ո՞վ պիտի տանի, որ տեսնի, թե ինչ է լինելու իրենից հետո։
armenian-nea Տեսա նաև, որ մարդուս համար չկա ուրիշ ավելի լավ բան, քան ուրախ լինել իր վաստակով, որովհետև դա է նրա բաժինը, քանի որ ո՞վ պիտի նրան նորից բերի, որ նա տեսնի, թե ի՛նչ է լինելու իրենից հետո։