Deuteronomy 9:7 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Յիշիր, մի մոռանար որ քո Եհովայ Աստուծուն անապատումը բարկացրիր. Եգիպտոսի երկրից դուրս եկած օրիցդ մինչեւ այստեղ գալդ անհնազանդ էիք Եհովային։ |
| Armenian Eastern Bible 1994 | «Յիշի՛ր, մի՛ մոռացի՛ր, թէ որքան ես անապատում բարկացրել քո Տէր Աստծուն։ Այն օրից սկսած, ինչ դուրս եկաք Եգիպտացիների |
| armenian-1853 | Միտքդ պահէ՛ ու մի՛ մոռնար, թէ դուն քու Տէր Աստուածդ անապատին մէջ բարկացուցիր. Եգիպտոսի երկրէն ելած օրէդ մինչեւ հոս եկած օրդ Տէրոջը անհնազանդ եղաք։ |
| armenian-2018 | Հիշի՛ր, մի՛ մոռացիր, որ քո Տեր Աստծուն բարկացրիր անապատում։ Եգիպտոսի երկրից քո դուրս ելած օրից մինչև քո այստեղ գալը անհնազանդ էիք Տիրոջը։ |
| armenian-nea | «Հիշի՛ր, մի՛ մոռացի՛ր, թե որքան ես անապատում բարկացրել Տիրոջը՝ քո Աստծուն։ Այն օրից սկսած, ինչ դուրս եկաք եգիպտացիների երկրից ու եկաք մինչև այս վայրը, շարունակ ըմբոստանում էիք Տիրոջ դեմ։ |