Deuteronomy 5:28 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Եհովան ձեր խօսքերի ձայնը լսեց, երբոր դուք ինձ հետ խօսում էիք, եւ Եհովան ինձ ասեց. Այս ժողովրդի քեզ ասած խօսքերի ձայնը լսեցի. նորանց ամեն ասածը լաւ է։
Armenian Eastern Bible 1994 Տէրը լսեց ինձ ասած ձեր խօսքերը, եւ Տէրն ասաց ինձ. «Լսեցի ժողովրդի այն խօսքերը, որ ասացին քեզ։ Նրանք ամէն ինչ ճիշտ
armenian-1853 Տէրը ձեր խօսքերուն ձայնը լսեց, երբ դուք ինծի կը խօսէիք ու ինծի ըսաւ. ‘Այս ժողովուրդին քեզի ըսած խօսքերը լսեցի. անոնց ամէն ըսածը շիտակ է։
armenian-2018 Տերը լսեց ձեր խոսքերի ձայնը, երբ դուք խոսում էիք ինձ հետ։ Տերն ասաց ինձ. “Լսեցի այն խոսքերը, որ ժողովուրդն ասաց քեզ։ Նրանց բոլոր ասածները լավ են։
armenian-nea Տերը լսեց ինձ ասած ձեր խոսքերը։ Տերն ասաց ինձ. “Լսեցի ժողովրդի այն խոսքերը, որ ասացին քեզ։ Նրանք ամեն ինչ ճիշտ ասացին։