Deuteronomy 5:14 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Բայց եօթներորդ օրը՝ քո Եհովայ Աստուծոյ հանգստութեան օրն է. ոչ մի գործ չգործես, ոչ դու, ոչ քո որդին, ոչ քո աղջիկը, ոչ քո ծառան, ոչ քո աղախինը, ոչ քո եզը, ոչ քո էշը, եւ ոչ քո ամեն անասունը, եւ ոչ քո տան եղած օտարականը, որ քո ծառան եւ աղախինն էլ քեզ պէս հանգստանայ։
Armenian Eastern Bible 1994 իսկ եօթներորդ օրը քո Տէր Աստծու շաբաթ օրն է. դու, քո տղան ու աղջիկը, քո ծառան ու աղախինը, քո եզը, էշն ու բոլոր
armenian-1853 Բայց եօթներորդ օրը Տէրոջը քու Աստուծոյդ հանգստութեան օրն է. այն օրը գործ մը չգործես, ո՛չ դուն, ո՛չ քու որդիդ, ո՛չ քու աղջիկդ, ո՛չ քու ծառադ ու աղախինդ, ո՛չ քու եզդ ու էշդ, ո՛չ քու անասունդ, ո՛չ ալ քու տանդ մէջ եղած օտարականը, որպէս զի քու ծառադ ու աղախինդ ալ քեզի պէս հանգստանան։
armenian-2018 Բայց յոթերորդ օրը քո Տեր Աստծու հանգստյան օրն է. այդ օրը ոչ մի գործ չպետք է անես, ո՛չ դու, ո՛չ քո որդին, ո՛չ քո աղջիկը, ո՛չ քո ծառան, ո՛չ քո աղախինը, ո՛չ քո եզը, ո՛չ քո էշը, քո անասուններից ո՛չ մեկը, ո՛չ էլ քո հարկի տակ գտնվող օտարականը, որպեսզի քո ծառան և քո աղախինն էլ հանգստանան քեզ նման։
armenian-nea իսկ յոթերորդ օրը շաբաթ է, նվիրված Տիրոջը՝ քո Աստծուն, այդ օրը ոչ մի գործ չպետք է անես, ո՛չ դու, ո՛չ քո տղան ու դուստրը, ոչ քո ծառան ու աղախինը, ո՛չ իսկ քո եզը, քո էշն ու քո մյուս անասունները, ինչպես նաև քո հարկի տակ գտնվող եկվորը, որովհետև քո ծառան ու աղախինը պետք է հանգստանան, ինչպես և դու։