Deuteronomy 4:21 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Եհովան ձեր պատճառով բարկացաւ ինձ վերայ եւ երդում արաւ որ Յորդանանիցը չանցնեմ, եւ չմտնեմ այն բարի երկիրը՝ որ քո Եհովայ Աստուածը քեզ է տալիս իբրեւ ժառանգութիւն.
Armenian Eastern Bible 1994 Տէրը ձեր ասած խօսքերի համար բարկացաւ ինձ վրայ եւ երդուեց, որ ես չեմ անցնի Յորդանան գետի այն կողմը եւ չեմ մտնի այն
armenian-1853 Տէրը ձեր պատճառով ինծի սրդողելով երդում ըրաւ, որ Յորդանանէն չանցնիմ ու չմտնեմ այն ընտիր երկիրը, որ քու Տէր Աստուածդ քեզի պիտի տայ ժառանգելու համար։
armenian-2018 Տերը ձեր պատճառով բարկացավ ինձ վրա և երդվեց, որ Հորդանանից չանցնեմ և չմտնեմ այն լավ երկիրը, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ իբրև ժառանգություն։
armenian-nea Տերը ձեր ասած խոսքերի համար բարկացավ ինձ վրա և երդվեց, որ ես չեմ անցնի Հորդանանը և չեմ մտնի այն երկիրը, որ Տերը՝ քո Աստվածը, տալիս է քեզ իբրև ժառանգություն։