Deuteronomy 33:17 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Իր ցուլի առաջինեկի պէս գեղեցկութիւն ունի նա, Եւ նորա եղջիւրները միեղջերուի եղջիւրներ են, Նորանցով կզարկէ ժողովուրդներին միասին, Մինչեւ երկրի ծայրերը. Եւ սորանք են Եփրեմի բիւրաւորները Եւ Մանասէի հազարաւորները։
Armenian Eastern Bible 1994 Նա գեղեցիկ է ցուլի առաջնածինի նման, նրա եղջիւրները նման են միեղջերուի եղջիւրների։ Դրանցով նա թող պոզահարի բոլոր
armenian-1853 Անիկա իր ցուլին անդրանիկին պէս գեղեցիկ է Ու իր եղջիւրները միեղջերուի եղջիւրներուն կը նմանին ։ Անոնցմով պիտի զարնէ ժողովուրդները Մինչեւ երկրին ծայրերը։ Ասոնք են Եփրեմին բիւրաւորները Ու Մանասէին հազարաւորները»։
armenian-2018 Նա գեղեցիկ է ցուլի առաջնեկի նման, Նրա եղջյուրները նման են միեղջերուի եղջյուրների. Դրանցով նա կհարվածի բոլոր ժողովուրդներին Մինչև երկրի ծայրերը։ Սրանք են Եփրեմի բյուրավորները Եվ Մանասեի հազարավորները»։
armenian-nea Նա գեղեցիկ է ցուլի առաջնածինի նման, նրա եղջյուրները նման են միեղջերուի եղջյուրների։ Դրանցով նա թող պոզահարի բոլոր ազգերին մինչև երկրի հեռավոր անկյունները։ Սրանք են Եփրեմի բյուրավորները, և սրանք են Մանասեի հազարավորները»։