Deuteronomy 32:30 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Մէկ մարդն ի՞նչպէս կհալածէր հազարին. Եւ երկու մարդը ի՞նչպէս կփախցնէր տասը հազարին, Եթէ նորանց Վէմը նորանց չծախէր, Եւ Եհովան նորանց չմատնէր։ |
| Armenian Eastern Bible 1994 | Մի մարդ ինչպէ՞ս կարող է հալածել հազարին, եւ երկուսը՝ հետապնդել տասը հազարին, եթէ Աստուած չի ոչնչացնում նրանց։ |
| armenian-1853 | Մարդ մը հազարը ի՞նչպէս կը հալածէր Ու երկու մարդ տասը հազարը ի՞նչպէս կրնային փախցնել, Եթէ անոնց Վէմը զանոնք չծախէր Ու Տէրը զանոնք չմատնէր։ |
| armenian-2018 | Մի մարդ ինչպե՞ս կհալածեր հազարին, Եվ երկու մարդ ինչպե՞ս փախցներ տասը հազարին, Եթե նրանց ապավենը չլքեր նրանց, Եվ Տերը չմատներ նրանց. |
| armenian-nea | Մի մարդ ինչպե՞ս կարող է հալածել հազարին, և երկուսը՝ հետապնդել տասը հազարին, եթե Աստված նրանց չլքի, եթե Տերը նրանց կորստյան չմատնի։ |