Deuteronomy 31:21 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Իսկ երբոր նորանք շատ չարիքների եւ նեղութիւնների հանդիպեն, այս երգը նորանց առաջին վկայութիւն տայ. որովհետեւ պիտի չմոռացուի նորանց զաւակների բերանիցը. որովհետեւ գիտեմ նորանց խորհուրդը՝ որ այսօր անում են, քանի որ դեռ չեմ տարել նորանց իմ երդումով խոստացած երկիրը։
Armenian Eastern Bible 1994 Այն ժամանակ այդ օրհներգութիւնն իբրեւ վկայութիւն նրանց դէմ պիտի ելնի, նրանք ու նրանց յետնորդները պիտի չմոռանան դա։
armenian-1853 Իսկ երբ անոնք շատ չարիքներու ու նեղութիւններու հանդիպին, այս երգը անոնց դէմ պիտի վկայէ. որովհետեւ անոնց զաւակներուն բերնէն պիտի չմոռցուի. վասն զի գիտեմ անոնց խորհուրդը՝ որ այսօր կ’ընեն, քանի որ դեռ իմ երդումով խոստացած երկիրս տարած չեմ զանոնք»։
armenian-2018 Իսկ երբ նրանք հանդիպեն բազում չարիքների և նեղությունների, այս երգը թող վկայություն լինի նրանց առաջ, որովհետև այն չպիտի մոռացվի նրանց զավակների բերանից. քանզի ես գիտեմ, թե նրանք ինչ խորհուրդ են անում այսօր, նախքան ես նրանց կտանեմ այն երկիրը, որ երդումով խոստացել եմ նրանց»։
armenian-nea Այն ժամանակ այդ օրհներգությունն իբրև վկայություն նրանց դեմ պիտի ելնի, նրանք ու նրանց հետնորդները չպիտի մոռանան դա։ Ես գիտեմ նրանց չարությունը, որ նրանք գործեցին այսօր այստեղ, նախքան ես նրանց կտանեմ այն բարեբեր երկիրը, որը խոստացա նրանց հայրերին»։