Deuteronomy 31:20 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Որովհետեւ նորանց պիտի տանեմ այն կաթ եւ մեղր բղխող երկիրը, որի համար ես նորանց հայրերին երդում արի. եւ նորանք կուտեն եւ կկշտանան եւ կգերանան, եւ դէպի ուրիշ աստուածների կդառնան եւ նորանց ծառայութիւն կանեն եւ ինձ կարհամարհեն եւ իմ ուխտը կխափանեն։ |
| Armenian Eastern Bible 1994 | Արդարեւ, ես նրանց տանելու եմ այն լաւ երկիրը, որ երդուել եմ տալ նրանց հայրերին, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում։ |
| armenian-1853 | Քանզի զանոնք պիտի տանիմ այն կաթ ու մեղր բղխող երկիրը, որուն համար ես անոնց հայրերուն երդում ըրի եւ անոնք պիտի ուտեն ու կշտանան եւ գիրնան ու ետքը ուրիշ աստուածներու դառնալով եւ անոնց ծառայութիւն ընելով՝ զիս պիտի արհամարհեն ու իմ ուխտս պիտի խափանեն։ |
| armenian-2018 | որովհետև ես նրանց պիտի տանեմ այն երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում, և որի համար ես երդում եմ արել նրանց հայրերին։ Նրանք կուտեն, կկշտանան, կգիրանան, ապա ուրիշ աստվածների կդառնան, կծառայեն նրանց, կարհամարհեն ինձ և կբեկանեն իմ ուխտը։ |
| armenian-nea | Արդարև, ես նրանց տանելու եմ այն բարեբեր երկիրը, որ երդվել եմ նրանց հայրերին, մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում։ Թող ուտեն ու լիուլի հագենան։ Հետո նորից պիտի հարեն օտար աստվածների, պիտի պաշտեն դրանց, պիտի զայրացնեն ինձ ու դրժեն իրենց հետ կնքած իմ ուխտը։ |