Deuteronomy 3:24 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Ով Տէր Եհովայ, դու սկսեցիր քո մեծութիւնը եւ քո զօրաւոր ձեռքը քո ծառային ցոյց տալու. որովհետեւ երկնքի մէջ կամ երկրիս վերայ ո՞վ է այն աստուածը, որ քո գործքերի եւ քո զօրութեան պէս անէ. |
| Armenian Eastern Bible 1994 | «Տէ՛ր, Տէ՛ր, դու սկսեցիր քո ծառային ցոյց տալ քո մեծութիւնն ու զօրութիւնը, ամուր ձեռքն ու հզօր բազուկը։ Երկնքում կամ |
| armenian-1853 | ‘Ո՛վ Տէր Եհովա, դուն սկսար քու ծառայիդ ցուցնել քու մեծութիւնդ ու քու զօրաւոր ձեռքդ, վասն զի երկնքի մէջ կամ երկրի վրայ ո՞վ է այն աստուածը, որ քու գործերուդ ու քու զօրութեանդ պէս գործ մը ընելու կարող ըլլայ։ |
| armenian-2018 | “Ո՛վ Տեր, Տե՛ր, դու սկսեցիր քո ծառային ցույց տալ քո մեծությունն ու քո զորավոր ձեռքը, որովհետև երկնքում և երկրի վրա ո՞վ է այն աստվածը, որ կարողանա քո գործերի և քո զորավոր արարքների պես անել։ |
| armenian-nea | “Տե՛ր, Տե՛ր, դու սկսեցիր քո ծառային ցույց տալ քո մեծությունն ու զորությունը, հզոր ձեռքն ու բարձր բազուկը։ Երկնքում կամ երկրի վրա գտնվող այդ ո՞ր աստվածն է, որ կարող է անել այն, ինչ դու արեցիր քո զորությամբ։ |