Deuteronomy 28:52 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ քեզ կպաշարէ քո բոլոր դռներումը, մինչեւ որ կործանուին քո բարձր ու ամուր պարիսպները, որոնց վերայ դու ապաւինում ես, քո բոլոր երկրումը. եւ քեզ կպաշարէ քո ամեն դռներումը քո բոլոր երկրի մէջ, որ քո Եհովայ Աստուածը քեզ կտայ.
Armenian Eastern Bible 1994 Քեզ կը ճնշի քո բոլոր քաղաքներում, մինչեւ որ տապալուեն քո բարձր պարիսպներն ու ամրութիւնները, որոնց վրայ յոյս ես դրել
armenian-1853 Անիկա քու բոլոր քաղաքներուդ մէջ քեզ պիտի պաշարէ, մինչեւ որ կործանին քու բարձր ու ամուր պարիսպներդ, որոնց դուն ապաւիներ ես քու բոլոր երկրիդ մէջ։ Քեզ պիտի պաշարէ քու բոլոր քաղաքներուդ մէջ ու քու բոլոր երկրիդ մէջ, որ քու Տէր Աստուածդ քեզի տուաւ։
armenian-2018 Քեզ կպաշարի քո բոլոր քաղաքներում, մինչև որ կործանվեն քո բարձր և ամուր պարիսպները, որոնց դու ապավինում ես քո ամբողջ երկրում. քեզ կպաշարի քո բոլոր քաղաքներում, քո ամբողջ երկրում, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ։
armenian-nea Քեզ կնեղի քո բոլոր քաղաքներում, մինչև որ տապալվեն քո բարձր պարիսպներն ու ամրությունները, որոնց վրա հույս ես դրել քո ամբողջ երկրում։ Քեզ կնեղի քո բոլոր այն քաղաքներում, որ Տերը՝ քո Աստվածը, տվեց քեզ։