Deuteronomy 28:12 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եհովան իր բարութեան գանձը՝ այսինքն երկինքը քեզ համար կբանայ, որ քո երկրի անձրեւը տայ իր ժամանակին, եւ քո ձեռքի ամեն գործը օրհնէ. եւ դու շատ ազգերի փոխ կտաս, բայց դու փոխ չես առնիլ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Տէրը քեզ համար կը բացի իր բարիքների շտեմարանը՝ երկինքը, որպէսզի ժամանակին անձրեւ տայ քո երկրին, կ՚օրհնի քո |
| armenian-1853 | Տէրը իր բարութեան գանձը, այսինքն երկինքը, քեզի պիտի բանայ, որպէս զի քու երկրիդ անձրեւը ժամանակին տայ ու քու ձեռքիդ բոլոր գործերը օրհնէ եւ դուն շատ ազգերու փոխ պիտի տաս, բայց դուն փոխ պիտի չառնես։ |
| armenian-2018 | Տերն իր բարության գանձը, այսինքն՝ երկինքը կբացի քեզ համար, որպեսզի իր ժամանակին անձրև տա քո երկրին և օրհնի քո ձեռքի բոլոր գործերը. դու փոխ կտաս շատ ազգերի, բայց ինքդ փոխ չես առնի։ |
| armenian-nea | Տերը քեզ համար կբացի իր բարիքների շտեմարանը՝ երկինքը, որպեսզի ժամանակին անձրև տա քո երկրին։ Օրհնելու է քո ձեռնարկած բոլոր գործերը. փոխ կտաս շատ ազգերի, բայց ինքդ նրանցից փոխ չես առնի։ |