Deuteronomy 23:4 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Նորա համար որ ձեզ չդիմաւորեցին հացով ու ջրով ճանապարհումը, երբոր դուք Եգիպտոսիցը դուրս էիք եկել, եւ որ Միջագետի Փաթուրից բէովրի որդի Բաղաամին վարձքով բերել տուաւ, որ քեզ անիծէ.
Armenian Eastern Bible 1994 որովհետեւ Եգիպտոսից դուրս գալու ճանապարհին նրանք հացով ու ջրով ձեզ ընդառաջ չելան եւ որովհետեւ քո դէմ վարձեցին
armenian-1853 Քանզի երբ դուք Եգիպտոսէն ելաք, ճամբուն մէջ հացով ու ջրով ձեզ դիմաւորեցին ու Միջագետքի Փաթուր քաղաք էն Բէովրի որդին Բաղաամը վարձքով բերել տուին, որպէս զի քեզ անիծէ.
armenian-2018 որովհետև երբ դուք դուրս էիք գալիս Եգիպտոսից, նրանք ճանապարհին հացով ու ջրով չդիմավորեցին ձեզ և որովհետև Միջագետքում Փաթուրից վարձով բերել տվեցին Բեորի որդի Բաղաամին, որպեսզի անիծի քեզ։
armenian-nea Ամովնացին ու մովաբացին իրավունք չունեն Տիրոջ ժողովարանը մտնելու, անգամ մինչև տասներորդ սերունդը և հավիտյանս հավիտենից,