Deuteronomy 22:24 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Այն ժամանակ երկուսին էլ դուրս հանէք այն քաղաքի դուռը, եւ նորանց քարերով քարկոծէք, որ մեռնեն. աղջկանը նորա համար՝ որ չաղաղակեց քաղաքումը. եւ մարդին նորա համար որ իր դրացիի կնկան լլկեց. եւ չարութիւնը քո միջիցը վերացնես։
Armenian Eastern Bible 1994 ապա երկուսին էլ կը բերէք իրենց քաղաքի դարպասների մօտ եւ քարկոծելով կը սպանէք նրանց. աղջկան կը սպանէք այն բանի
armenian-1853 Երկուքն ալ այն քաղաքին դուռը պէտք է հանէք ու զանոնք քարկոծէք, որպէս զի մեռնին։ Աղջիկը՝ քանզի քաղաքին մէջ գտնուելով չկանչուըռտեց եւ մարդը՝ քանզի ուրիշին նշանածը լլկեց։ Այս ձեւով չարութիւնը ձեր մէջէն վերցուի։
armenian-2018 այն ժամանակ երկուսին էլ դուրս կբերեք այդ քաղաքի դուռը և քարկոծելով կսպանեք նրանց. աղջկան՝ նրա համար, որ չաղաղակեց քաղաքում, իսկ տղամարդուն՝ նրա համար, որ լլկել է իր մերձավորի նշանածին։ Եվ չարությունը կվերացնես քո միջից։
armenian-nea ապա երկուսին էլ կբերեք իրենց քաղաքի մուտքի մոտ և քարկոծելով կսպանեք նրանց. աղջկան կսպանեք, որովհետև քաղաքում լինելով՝ օգնության չի կանչել, իսկ տղամարդուն՝ այն բանի համար, որ բռնաբարել է իր մերձավորի նշանածին։ Դրանով դուք չարը վերացրած կլինեք ձեր միջից։