Deuteronomy 20:19 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Երբոր մի քաղաք երկար ժամանակ պաշարես նորա հետ պատերազմելու եւ նորան առնելու համար, նորա ծառերը չփչացնես կացինով նորանց զարկելով, որովհետեւ նորանցից պիտի ուտես. ուրեմն նորանց չկոտրես. որովհետեւ մի՞թէ դաշտի ծառը մարդ է որ քո երեսիցը պաշարման մէջ մտնէ։
Armenian Eastern Bible 1994 Եթէ նստել պաշարել ես մի քաղաք, եւ այն գրաւելու համար պէտք լինի երկար ժամանակ պատերազմել նրա դէմ, ապա կացնահարելով
armenian-1853 «Երբ քաղաքի մը հետ պատերազմիս ու զանիկա առնելու համար երկար ժամանակ պաշարելու ըլլաս, անոր ծառերուն տապար մի՛ զարներ ու զանոնք մի՛ կտրեր, վասն զի անոնցմէ պիտի ուտես, ուրեմն զանոնք մի՛ կտրեր. քանզի դաշտին ծառը մա՞րդ է, որ քեզ պաշարէ՝ ՝։
armenian-2018 Երբ մի քաղաք երկար ժամանակ պաշարես՝ նրա դեմ պատերազմելու, այն գրավելու համար, դրա ծառերը կացնահարելով չփչացնես, որովհետև դրանցից պիտի ուտես. ուրեմն չկտրես դրանք. որովհետև դաշտում գտնվող ծառը մի՞թե մարդ է, որ քո կողմից պաշարման մեջ լինի։
armenian-nea Եթե երկար ժամանակ պաշարում ես մի քաղաք՝ այն գրավելու համար, կացնահարելով նրա պտղատու ծառերը չկտրես. այլ կե՛ր դրանց պտղից, բայց մի՛ կտրիր. ծառը մի՞թե դաշտում գտնվող մարդ է, որ կարողանա քեզանից հեռանալով՝ պաշարվածներին միանալ։