Deuteronomy 2:25 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Այսօր կսկսեմ քո վախը եւ սոսկումը բոլոր երկնքի տակ եղող ազգերի վերայ դնել, որ քո համբաւը լսելով քո երեսիցը դողան եւ տագնապեն։
Armenian Eastern Bible 1994 Այսօրուանից սկսի՛ր ահ ու սարսափ տարածել երկնքի տակ գտնուող բոլոր ազգերի վրայ։ Ով որ լսի քո անունը, պիտի դողայ, եւ
armenian-1853 Այսօր քու անունիդ վախն ու սոսկումը բոլոր երկնքի տակ եղող ազգերուն վրայ պիտի դնեմ, այնպէս որ քու համբաւդ լսողները քու երեսէդ պիտի դողան ու տագնապին’։
armenian-2018 Այսօրվանից կսկսեմ քո ահն ու սարսափը տարածել երկնքի տակ գտնվող բոլոր ազգերի վրա, որպեսզի լսելով քո համբավը՝ սկսեն դողալ և տագնապել”։
armenian-nea Այսօրվանից սկսի՛ր ահ ու սարսափ տարածել երկնքի տակ գտնվող բոլոր ազգերի վրա։ Ով որ լսի քո անունը, թող խռովվի, և քո սարսափը թող պատի նրանց”»։