Deuteronomy 16:11 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ ուրախութիւն անես քո Եհովայ Աստուծոյ առաջին դու եւ քո տղան եւ աղջիկը, քո ծառան եւ աղախինը, եւ քո դռներումն եղող Ղեւտացին, եւ ձեր միջումը գտնուած օտարականը, որբը եւ որբեւայրին այն տեղը՝ որ քո Եհովայ Աստուածը կընտրէ իր անունի բնակութեան համար։ |
| Armenian Eastern Bible 1994 | Դու, քո տղան ու քո աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքներում բնակուող ղեւտացին ու ձեզ հետ բնակուող պանդուխտը, |
| armenian-1853 | Այն տեղ, որ քու Տէր Աստուածդ պիտի ընտրէ իր անուանը բնակութեանը համար՝ հոն քու Տէր Աստուծոյդ առջեւ ուրախութիւն ըրէք դուն ու քու տղադ եւ աղջիկդ, քու ծառադ ու աղախինդ ու քու քաղաքներուդ մէջ եղող Ղեւտացին եւ ձեր մէջ գտնուած օտարականը, որբն ու որբեւարին։ |
| armenian-2018 | Դու, քո տղան և աղջիկը, քո ծառան և աղախինը, քո քաղաքներում գտնվող ղևտացին և ձեր մեջ բնակվող օտարականը, որբն ու որբևայրին կուրախանաք քո Տեր Աստծու առջև այն վայրում, որ կընտրի քո Տեր Աստվածն իր անվան բնակության համար։ |
| armenian-nea | Եվ կուրախանաք Տիրոջ՝ քո Աստծու առջև, դու, քո տղան ու քո դուստրը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքում բնակվող ղևտացին, պանդուխտը, որբն ու այրին, այն վայրում, որ կընտրի Տերը՝ Աստված, իր անվան պաշտամունքի համար։ |