Deuteronomy 12:15 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Սակայն սրտիդ բոլոր ուզածին պէս անասուններ մորթիր, եւ միս կեր, քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած օրհնութեան համեմատ քո ամեն դռներումը. անմաքուրը եւ մաքուրը ուտեն նորան այծեամի եւ եղջերուի պէս։ |
| Armenian Eastern Bible 1994 | Որքան ցանկանաս, կարող ես մորթել եւ քո Տէր Աստծու օրհնութեամբ ուտել այն միսը, որ Նա տուել է քեզ բոլոր քաղաքներում։ |
| armenian-1853 | Սակայն բոլոր քաղաքներուդ մէջ սրտիդ ուզածին պէս անասուններ կրնաս մորթել ու միսը ուտել, որչափ որ քու Տէր Աստուածդ քեզի օրհնութիւն տուեր է ու զանիկա անմաքուր ու մաքուր մարդը այծեամի ու եղջերուի պէս կրնան ուտել։ |
| armenian-2018 | Իսկ երբ սիրտդ ցանկանա, կարող ես անասուններ մորթել և միս ուտել քո բոլոր դռներին ըստ այն օրհնության, որ տալիս է քեզ քո Տեր Աստվածը։ Դրանից կարող են ուտել մաքուր և անմաքուր մարդիկ, ինչպես ուտում են այծյամ և եղջերու։ |
| armenian-nea | Իսկ եթե ցանկանաս մի կենդանի մորթել նրա միսը ուտելու համար, որը տվել է քեզ Տերը՝ քո Աստվածը, իր օրհնությամբ կարող ես ուտել այն բոլոր քաղաքներում։ Թե՛ մաքուրը, թե՛ անմաքուրը կարող են ուտել այն, ինչպես ուտում են այծյամն ու եղջերուն։ |