Deuteronomy 12:11 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ կլինի այն տեղը, որ ձեր Եհովայ Աստուածը կընտրէ որ իր անունը բնակուէ այնտեղ, այնտեղ տանէք բոլորը ինչ որ ձեզ պատուիրում եմ՝ ձեր ողջակէզները, ձեր զոհերը, ձեր տասանորդները, ձեր ձեռքի բարձրացնելու պատարագները եւ ձեր բոլոր ուխտերի ընտիրը, որ կուխտէք Եհովային։ |
| Armenian Eastern Bible 1994 | այն ժամանակ մեր Տէր Աստծու ընտրած վայրը կը կոչէք նրա անունով եւ այնտեղ կը բերէք այն ամէնը, ինչ ես այսօր պատգամում |
| armenian-1853 | Այն տեղը, որ ձեր Տէր Աստուածը պիտի ընտրէ իր անուանը բնակութեանը համար, բոլոր ձեզի պատուիրածներս պիտի տանիք՝ ձեր ողջակէզները, ձեր զոհերը, ձեր տասանորդները, ձեր բարձրացնելու ընծաներն ու ձեր բոլոր ուխտերուն ընտիր ընծաները, որոնք Տէրոջը պիտի նուիրէք |
| armenian-2018 | Եվ կլինի այն տեղը, որ ձեր Տեր Աստվածը կընտրի՝ իր անունը բնակեցնելու համար, այնտեղ կտանեք այն ամենը, ինչ պատվիրում եմ ձեզ՝ ձեր ողջակեզները, ձեր զոհերը, ձեր տասանորդները, ձեր ձեռքի բարձրացնելու ընծաներն ու ձեր բոլոր ուխտերի ընտիրը, որ կուխտեք Տիրոջը։ |
| armenian-nea | Այն ժամանակ այն վայրը, որ կընտրի Տերը՝ մեր Աստվածը, իր անունը պաշտելու համար, այնտեղ կբերեք այն ամենը, ինչ այսօր պատգամում եմ ձեզ՝ ձեր ողջակեզները, ձեր զոհերը, ձեր տասանորդը, ձեր ձեռքերի անդրանիկ պտուղները, ընծաները և ձեր նվերների ընտիրները, որ ուխտել եք տալ ձեր Աստծուն։ |