Daniel 9:16 — Compare Translations
4 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Ով Տէր, քո բոլոր արդարութեան համեմատ, աղաչում ենք, թող ետ դառնայ քո բարկութիւնը եւ սրտմտութիւնը քո սուրբ սարից՝ քո Երուսաղէմ քաղաքիցը. որովհետեւ մեր մեղքերի համար եւ մեր հայրերի անօրէնութիւնների համար Երուսաղէմը եւ քո ժողովուրդը նախատինք ենք դառել մեր բոլոր շրջականերին։ |
| Armenian Eastern Bible 1994 | եւ ես Ուբաղ գետի միջից մի մարդու ձայն լսեցի, որ կանչեց եւ ասաց. «Գաբրիէ՛լ, բացատրի՛ր նրան այդ տեսիլքը»: |
| armenian-1853 | Ո՛վ Տէր, քու բոլոր բարութեանդ համեմատ շնորհք ըրէ՛, քու սուրբ լեռնէդ, Երուսաղէմ քաղաքէն, քու սրտմտութիւնդ ու բարկութիւնդ դարձուր, վասն զի մեր մեղքերուն համար ու մեր հայրերուն անօրէնութիւններուն համար՝ Երուսաղէմն ու քու ժողովուրդդ մեր բոլորտիքը եղողներէն նախատուեցան։ |
| armenian-2018 | Ո՛վ Տեր, աղաչում ենք, ըստ քո բոլոր արդար արարքների, թող քո բարկությունն ու զայրույթը հեռանան քո Երուսաղեմ քաղաքից, քո սուրբ սարից։ Մեր մեղքերի և մեր հայրերի անօրենությունների համար Երուսաղեմն ու քո ժողովուրդը նախատինք են դարձել բոլոր մեզ շրջապատողների համար։ |