Daniel 5:23 — Compare Translations
4 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Այլ երկնքի Տիրոջ դէմ քեզ բարձրացրիր եւ նորա տան անօթները բերին քո առաջին, եւ դու ու քո մեծամեծները եւ քո կանայքն ու քո հարճերը գինի խմեցիք նորանցով, եւ արծաթի ու ոսկի, պղնձի, երկաթի, փայտի եւ քարի աստուածներին գովեցիր, որոնք ոչ տեսնում են, ոչ լսում եւ ոչ իմանում. բայց այն Աստուծուն, որի ձեռքին է քո շունչը եւ որինն են քո բոլոր ճանապարհները, չփառաւորեցիր. |
| Armenian Eastern Bible 1994 | Իսկ այն, որ տեսնում էիր, արքա՛յ, թէ սուրբ Հրեշտակը իջնում էր երկնքից եւ ասում. «Կտրեցէ՛ք այդ ծառը եւ խորտակեցէ՛ք |
| armenian-1853 | Այլ երկնքի Տէրոջը դէմ քեզ բարձրացուցիր ու անոր տանը անօթները քու առջեւդ բերին եւ դուն ու քու մեծամեծներդ, քու կիներդ ու հարճերդ անոնցմով գինի խմեցիք։ Դուն արծաթէ, ոսկիէ, պղնձէ, երկաթէ, փայտէ ու քարէ շինուած աստուածները գովեցիր, որոնք ո՛չ կը տեսնեն, ո՛չ կը լսեն, ո՛չ ալ բան մը գիտեն։ Բայց այն Աստուածը որուն ձեռքն է շունչդ եւ որունն են քու բոլոր ճամբաներդ, չփառաւորեցիր. |
| armenian-2018 | Այլ քեզ բարձրացրիր երկնքի Տիրոջ դեմ, և նրա տան անոթները բերվեցին քո առաջ, և դու, քո մեծամեծները և քո կանայք ու քո հարճերը գինի խմեցիք նրանցով։ Եվ գովաբանեցիր արծաթե ու ոսկե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ էլ իմանում։ Բայց չփառավորեցիր այն Աստծուն, որի ձեռքում է քո շունչը, որինն են քո բոլոր ճանապարհները։ |