Daniel 4:34 — Compare Translations
4 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ այն օրերից յետոյ ես Նաբուգոդոնոսորս աչքերս բարձրացրի դէպի երկինքը, եւ խելքս ինձ վերայ եկաւ եւ Բարձրեալին օրհնեցի, եւ գովեցի եւ փառաւորեցի յաւիտեանս կենդանի եղողին, որի իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է եւ նորա թագաւորութիւնը դարէ ցդար։ |
| Armenian Eastern Bible 1994 | Բայց դու, յանուն քո անուան, մեզ իսպառ մի՛ լքիր, մի՛ ցրիր քո ուխտը |
| armenian-1853 | «Այդ օրերը լրանալէ վերջը, ես՝ Նաբուգոդոնոսորս՝ աչքերս երկինք վերցուցի ու խելքս ինծի դարձաւ եւ Բարձրեալը օրհնեցի ու գովեցի ու փառաւորեցի զանիկա, որ յաւիտեան կենդանի է ու անոր իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է եւ անոր թագաւորութիւնը դարէ դար կը մնայ։ |
| armenian-2018 | «Եվ այն օրից հետո ես՝ Նաբուգոդոնոսորս, աչքերս դեպի երկինք բարձրացրի, իմ խելքն ինձ դարձավ, և Ամենաբարձրյալին օրհնաբանեցի, գովաբանեցի ու փառաբանեցի՝ հավիտյանս կենդանի եղողին, որի իշխանությունը հավիտենական իշխանություն է, և նրա թագավորությունը սերնդեսերունդ կմնա։ |