Daniel 4:23 — Compare Translations
4 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ որ թագաւորը մի պահապան եւ սուրբ տեսաւ իջնելիս երկնքից որ ասեց. Կտրեցէք ծառը, եւ աւերեցէք նորան, բայց նորա արմատի բունը թողեցէք երկրումը, եւ երկաթի ու պղնձի կապերով լինի, դաշտի խոտերումը մնայ, եւ երկնքի ցօղովը թրջուի, եւ դաշտի գազանների հետ լինի նորա բաժինը, մինչեւ որ եօթը ժամանակ անց կենան նորա վերայ. |
| Armenian Eastern Bible 1994 | Իսկ նրանք երեքը՝ Սեդրակը, Միսակը եւ Աբեդնագովը կապուած ընկան հնոցի մէջ: |
| armenian-1853 | Թագաւորը սուրբ պահապան մը տեսաւ, որ երկնքէն իջաւ ու ըսաւ. ‘Ծառը կտրեցէ՛ք ու զանիկա տապալեցէ՛ք, բայց անոր արմատներն ու կոճղը երկրի մէջ թողուցէ՛ք ու երկաթէ ու պղնձէ կապանքով դաշտի խոտերուն մէջ թող մնայ ու երկնքի ցօղովը թրջուի եւ անոր բաժինը դաշտի անասուններուն հետ թող ըլլայ, մինչեւ անոր վրայէն եօթը ժամանակ անցնի’. |
| armenian-2018 | Եվ թագավորը մի սուրբ պահապանի տեսավ երկնքից իջնելիս, որն ասաց. “Կտրե՛ք ծառը և կործանե՛ք այն, բայց նրա արմատի բունը թողե՛ք հողի մեջ, և երկաթե ու պղնձե կապերով, դաշտի խոտերի մեջ թող մնա և երկնքի ցողով թրջվի. նրա բաժինը դաշտի գազանների հետ թող լինի, մինչև որ յոթ ժամանակ անցնի նրա վրայով”։ |