Daniel 4:19 — Compare Translations

4 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Այն ժամանակ Դանիէլը, որի անունը Բաղդասասար էր, մէկ ժամ հիացած մնաց եւ նորա խորհուրդները նորան խռովեցրին։ Թագաւորը պատասխանեց եւ ասեց. Ով Բաղդասար, երազը եւ մեկնութիւնը թող քեզ չը խռովեցնէ։ Բաղդասարը պատասխանեց եւ ասեց. Ով Տէր իմ, երազը քեզ ատողների՜ն եւ նորա մեկնութիւնը քո թշնամիների՜ն։
Armenian Eastern Bible 1994 Այն ժամանակ Նաբուքոդոնոսորը զայրոյթով լցուեց, բարկացաւ Սեդրակի, Միսակի եւ Աբեթնագովի վրայ եւ ասաց. «Եօթնապատիկ
armenian-1853 Այն ատեն Դանիէլ, որուն անունը Բաղտասասար էր, մէկ ժամու չափ՝ ՝ ահաբեկած մնաց ու անոր խորհուրդները զանիկա խռովեցուցին։ Թագաւորը ըսաւ. «Ո՛վ Բաղտասասար, երազը կամ անոր մեկնութիւնը թող քեզ չխռովեցնէ»։ Պատասխան տուաւ Բաղտասասարն ու ըսաւ. «Ո՛վ տէր իմ, երազը՝ քեզ ատողներուն ու անոր մեկնութիւնը քու թշնամիներուդ ըլլայ։
armenian-2018 Այն ժամանակ Դանիելը, որի անունը Բաղդասասար էր, որոշ ժամանակ ահաբեկված մնաց, և նրա խորհուրդները նրան խռովեցին։ Թագավորն ասաց. «Ո՛վ Բաղդասասար, երազն ու մեկնությունը թող չխռովեն քեզ»։ Բաղդասասարը պատասխանեց և ասաց. «Ո՛վ տեր իմ, երազը քեզ ատողներին և նրա մեկնությունը քո թշնամիներին թող լինեն։