Daniel 2:35 — Compare Translations

3 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Այն ժամանակ փշրուեցան միասին երկաթը, կաւը, պղինձը, արծաթը եւ ոսկին, եւ ամառուայ կալերի մղեղին պէս եղան, եւ քամին տարաւ նորանց, եւ բնաւ տեղ չգտնուեցաւ նորանց համար. բայց այն քարը, որ զարկեց արձանին, մեծ սար եղաւ եւ լցրեց բոլոր երկիրը։
armenian-1853 Այն ատեն երկաթը, կաւը, պղինձը, արծաթն ու ոսկին մէկտեղ փշրուեցան եւ ամառուան կալերուն մղեղին պէս եղան ու հովը զանոնք տարաւ ու անոնք ամենեւին տեղ մը չգտնուեցան, բայց արձանին զարնող քարը մեծ լեռ մը եղաւ ու բոլոր երկիրը լեցուց։
armenian-2018 Այն ժամանակ միասին փշրվեցին երկաթը, կավը, պղինձը, արծաթն ու ոսկին և ամառվա կալերի մղեղի պես եղան։ Եվ քամին քշեց դրանք, և դրանց հետքը բոլորովին չգտնվեց։ Իսկ այն քարը, որ հարվածեց արձանին, մեծ սար դարձավ և լցրեց ամբողջ երկիրը։