Colossians 3:17 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ ամեն ինչ որ էլ անէք խօսքով կամ գործով, ամենը Տէր Յիսուսի անունովն արէք, գոհութիւն տալով Աստուծուն եւ Հօրը նորա ձեռովը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Եւ ինչ որ անէք խօսքով եւ գործով, բոլորն արէ՛ք Տէր Յիսուսի անունով. գոհութի՛ւն մատուցեցէք նրանով Աստծուն եւ Հօրը: |
| Armenian Western NT 1994? | Եւ ամէն ինչ որ կ՚ընէք, թէ՛ խօսքով եւ թէ գործով, ըրէ՛ք Տէր Յիսուսի անունով, շնորհակալ ըլլալով Աստուծմէ ու Հօրմէն՝ անոր միջոցով: |
| armenian-1853 | Ամէն ինչ որ կ’ընէք թէ՛ խօսքով եւ թէ՛ գործով՝ բոլորը Տէր Յիսուսին անունովը ըրէք, Աստուծոյ ու Հօրը գոհութիւն մատուցանելով անոր ձեռքով։ |
| armenian-2017 | Ամէն ինչ որ կ’ընէք թէ՛ խօսքով եւ թէ՛ գործով՝ բոլորը Տէր Յիսուսին անունովը ըրէք, Աստուծոյ ու Հօրը գոհութիւն մատուցանելով անոր ձեռքով։ |
| armenian-2018 | Եվ ամենը, ինչ էլ որ անեք՝ խոսքով կամ գործով, ամեն բան Տեր Հիսուսի անունո՛վ արեք՝ նրա միջոցով գոհություն հայտնելով Աստծուն և Հորը։ |
| armenian-2019 | Եւ ինչ որ ալ ընէք, խօսքով թէ գործով, միշտ Տէր Յիսուսի անունով ըրէք, անոր միջոցաւ գոհութիւն յայտնելով Հօր Աստուծոյ։ |
| armenian-nea | Եվ ինչ էլ որ անեք՝ խոսքով թե գործով, ամեն ինչ արե՛ք Տեր Հիսուսի անունով։ Գոհությո՛ւն մատուցեք նրա միջոցով Աստծուն՝ Հորը։ |