Amos 9:6 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Նա որ երկնքումն է շինում իր վերնատները, եւ նորա կամարը երկրի վերայ հաստատում. նա որ կանչում է ծովի ջրերը եւ նորանց թափում է երկրի երեսի վերայ. Եհովայ է նորա անունը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Նա, ով պատրաստում է իր համբառնալը դէպի երկինք,ով իր աւետիսն է հաստատում երկրում, ով վերեւ է կանչում ծովի ջրերը եւ |
| armenian-1853 | Ինքն է որ երկնքի մէջ իր վերնատուները կը շինէ Ու անոր կամարը երկրի վրայ կը հաստատէ։ Ծովուն ջուրերը կը կանչէ Ու զանոնք երկրի երեսին վրայ կը տարածէ։ Անոր անունը Եհովա է։ |
| armenian-2018 | Նա, որ երկնքում է շինում իր վերնատները և իր կամարը երկրի վրա հաստատում. նա, որ կանչում է ծովի ջրերին և նրանց թափում երկրի մակերեսին, Տեր է նրա անունը։ |
| armenian-nea | Նա, ով պատրաստում է իր համբառնալը դեպի երկինք և իր ավետիսն է երկրի վրա հաստատում, ով կանչում է ծովի ջրերը և թափում երկրի երեսին, Ամենակալ Տեր է նրա անունը։ |