Acts 27:17 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Որն առնելով օգնութեան գործածեցին եւ նաւը տակիցը կապեցին, եւ վախենալով՝ որ յորձանուտը չ’ընկնեն, առագաստը իջեցրին, եւ այնպէս գնում եւ գալիս էին։ |
| Armenian Eastern Bible 1994 | ապա օգնութեան միջոցներ օգտագործելով՝ նաւը ներքեւից կապեցին. վախենալով, որ գուցէ յորձանուտի մէջ ընկնեն, առագաստը |
| Armenian Western NT 1994? | Երբ վերցուցին զայն, օգնութեան միջոցներ գործածելով՝ տակէն կապեցին նաւը: Վախնալով որ իյնան յորձանուտը՝ իջեցուցին առագաստը, եւ ա՛յդպէս կը քշուէին: |
| armenian-1853 | Որը վեր առին ու միջոցներ գործածելով՝ նաւը տակէն կապեցին եւ վախնալով որ չըլլայ թէ յորձանուտը իյնան, առագաստը իջեցուցած՝ կ’երթային ու կու գային։ |
| armenian-2017 | որը վեր առին ու միջոցներ գործածելով՝ նաւը տակէն կապեցին եւ վախնալով որ չըլլայ թէ յորձանուտը իյնան, առագաստը իջեցուցած՝ կ’երթային ու կու գային։ |
| armenian-2018 | Օգնության միջոցներով այն նավի վրա քաշեցինք, ապա պարաններ օգտագործեցին և նավի տակից անցկացնելով՝ կապեցին. վախենալով, որ Սիրտիսի ծովածոցի մեջ կընկնեն, խարիսխը ծովը իջեցրին և այդպես տարուբերվում էին։ |
| armenian-2019 | որ նաւաստիները վեր քաշեցին։ Յետոյ ապահովութեան համար պարաններով նաւուն մէջքը կապեցին։ Եւ վախնալով որ կրնան երթալ Սիրտիսի ծանծաղուտին մէջ խրիլ, առագաստը իջեցուցին եւ այնպէս յանձնուեցան հովին։ |
| armenian-nea | ապա օգնության միջոցներով նավը կապեցին. վախենալով, որ գուցե հորձանուտի մեջ ընկնեն, առագաստն իջեցրին. և այնպես գնում-գալիս էին։ |