Acts 23:15 — Compare Translations

8 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Բայց դուք հիմա ատեանի հետ իմաց արէք հազարապետին, որ էգուց նորան վայր բերէ ձեզ մօտ, իբր թէ կամենում էիք աւելի եւս ճշմարտութեամբ բան իմանալ նորա համար. Մենք էլ նորա մօտ գալուց առաջ պատրաստ ենք նորան սպանելու։
Armenian Eastern Bible 1994 բայց դուք հազարապետին, ատեանի հետ միասին, իմա՛ց տուէք, որ նա ձեզ մօտ իջեցնի նրան, որպէս թէ նրա մասին ուզում էք
Armenian Western NT 1994? Ուստի դուք հիմա՝ ատեանին հետ՝ խնդրա՛նք յայտնեցէք հազարապետին, որ վաղը իջեցնէ զայն ձեզի, իբր թէ կ՚ուզէք աւելի ճշգրիտ տեղեկութիւն ունենալ անոր մասին. իսկ մենք՝ անոր մօտենալէն առաջ՝ պատրաստ ենք սպաննել զայն»:
armenian-1853 Ուստի դուք ժողովին հետ մէկտեղ հազարապետին իմացուցէք, որ վաղը զանիկա ձեզի իջեցնէ, որպէս թէ դուք աւելի ճիշդ քննութիւն ընել կ’ուզէք անոր մասին եւ մենք անոր մօտ գալէն առաջ պատրաստ ենք զանիկա սպաննելու»։
armenian-2017 Ուստի դուք ժողովին հետ մէկտեղ հազարապետին իմացուցէք, որ վաղը զանիկա ձեզի իջեցնէ, որպէս թէ դուք աւելի ճիշդ քննութիւն ընել կ’ուզէք անոր մասին եւ մենք անոր մօտ գալէն առաջ պատրաստ ենք զանիկա սպաննելու»։
armenian-2018 Այժմ դուք հազարապետին ատյանի հետ միասին հայտնե՛ք, որ վաղը նրան ձեզ մոտ իջեցնի, իբր թե ուզում եք նրա մասին ավելի ստույգ բաներ իմանալ. իսկ մենք նախքան նրա մոտենալը պատրաստ ենք նրան վերացնելու»։
armenian-2019 Դուք Ատեանին անունով հազարապետին լուր ղրկեցէք որ զայն ձեզի ղրկէ, պատճառաբանելով՝ թէ կ՚ուզէք իր մասին աւելի ստոյգ տեղեկութիւն ունենալ։ Իսկ մենք պատրաստ կ՚ըլլանք արդէն եւ տակաւին հոս չհասած՝ կը սպաննենք զինք։
armenian-nea Արդ, դուք հազարապետին, ատյանի հետ միասին, լո՛ւր տվեք, որ նա ձեզ մոտ իջեցնի նրան, իբր նրա մասին ուզում եք ավելի ստույգ բաներ իմանալ. իսկ մենք նախքան նրա մոտենալը պատրաստ ենք նրան վերացնելու»։