Acts 22:30 — Compare Translations

8 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ հետեւեալ օրը կամենալով ճշմարիտն իմանալ, թէ ի՞նչ է Հրէաների ամբաստանութիւնը, նորան արձակեց կապերիցը եւ հրամայեց որ քահանայապետները եւ բոլոր ատեանը կանչեն. Եւ Պօղոսին էլ բերաւ նորանց մէջ կանգնեցրեց։
Armenian Eastern Bible 1994 Եւ իսկոյն նրանից հեռացան նրանք, որ նրան պիտի ծեծէին: Ինքը հազարապետն էլ վախեցաւ, երբ իմացաւ, թէ հռոմէացի է,
Armenian Western NT 1994? Հետեւեալ օրը, ուզելով գիտնալ ստոյգը՝ թէ ինչո՛ւ ան ամբաստանուած էր Հրեաներէն, արձակեց զայն եւ հրամայեց որ քահանայապետներն ու ամբողջ ատեանը գան. եւ իջեցնելով Պօղոսը՝ ներկայացուց անոնց:
armenian-1853 Հետեւեալ օրը, ուզելով որ շիտակը գիտնայ, թէ ի՞նչ է Հրեաներուն ըրած ամբաստանութիւնը անոր դէմ, արձակեց զանիկա եւ հրաման ըրաւ որ քահանայապետներն ու բոլոր ժողովը մէկտեղ գան եւ Պօղոսը բերելով՝ անոնց առջեւ կայնեցուց։
armenian-2017 Հետեւեալ օրը, ուզելով որ շիտակը գիտնայ, թէ ի՞նչ է Հրեաներուն ըրած ամբաստանութիւնը անոր դէմ, արձակեց զանիկա եւ հրաման ըրաւ որ քահանայապետներն ու բոլոր ժողովը մէկտեղ գան եւ Պօղոսը բերելով՝ անոնց առջեւ կայնեցուց։
armenian-2018 Հաջորդ օրը հազարապետը, ցանկանալով հրեաների ամբաստանության մասին ճշմարտությունն իմանալ, Պողոսին կապերից արձակեց և հրամայեց կանչել քահանայապետներին ու հավաքել ամբողջ ատյանը։ Իսկ Պողոսին բերեց և նրանց առաջ կանգնեցրեց։
armenian-2019 Յաջորդ օր, հազարապետը ուզելով ստոյգ կերպով գիտնալ թէ Հրեաներ ինչո՛վ կ՚ամբաստանեն Պօղոսը, արձակել տուաւ անոր կապերը եւ հրամայեց կանչել աւագ քահանաներն ու ամբողջ Ատեանը ։ Ապա Պօղոսը զօրանոցէն վար իջեցնելով՝ անոնց դիմաց կանգնեցուց։
armenian-nea Հաջորդ առավոտ հազարապետը, կամենալով ճշմարիտն իմանալ հրեաների ամբաստանության մասին, կապերից արձակեց Պողոսին և հրամայեց կանչել քահանայապետներին ու հավաքել ամբողջ ատյանը և Պողոսին իջեցնելով՝ կանգնեցրեց նրանց առաջ։