Acts 19:9 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ երբոր մի քանիսը յամառում էին եւ ընդդիմանում այն ճանապարհը բամբասելով բազմութեան առաջին, նա բաժանուեցաւ նորանցից՝ եւ աշակերտներին ջոկեց. Եւ ամեն օր խօսում էր մի Տիւրանի դպրանոցումը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Երբ ոմանք խստասիրտ էին մնում եւ ընդդիմանում՝ բազմութեան առաջ վարկաբեկելով Տիրոջ ճանապարհը, նրանցից բաժանուեց, |
| Armenian Western NT 1994? | Բայց երբ ոմանք կը յամառէին ու չէին անսար՝ անիծելով այդ ճամբան բազմութեան առջեւ, հեռացաւ անոնցմէ, զատեց աշակերտները, եւ ամէն օր կը խօսէր Տիւրան անունով մէկու մը դպրանոցին մէջ: |
| armenian-1853 | Երբ մէկ քանիները կը յամառէին ու դէմ կը դնէին՝ բազմութեան առջեւ կը վարկաբեկէին այն ճամբան, ինք անոնցմէ հեռացաւ եւ աշակերտներ զատեց ու ամէն օր Տիւրան անուն մէկուն դպրատանը մէջ կը խօսէր։ |
| armenian-2017 | Երբ մէկ քանիները կը յամառէին ու դէմ կը դնէին՝ բազմութեան առջեւ կը վարկաբեկէին այն ճամբան, ինք անոնցմէ հեռացաւ եւ աշակերտներ զատեց ու ամէն օր Տիւրան անուն մէկուն դպրատանը մէջ կը խօսէր։ |
| armenian-2018 | Իսկ երբ ոմանք համառեցին ու չհավատացին՝ ժողովրդի բազմության առաջ նրանց վարդապետությունը վարկաբեկելով, նա բաժանվեց նրանցից, աշակերտներին առանձնացրեց և ամեն օր խոսում էր ոմն Տյուրանի դպրանոցում։ |
| armenian-2019 | Սակայն երբ անոնցմէ ոմանք սկսան յամառօրէն հակաճառել եւ բազմութեան դիմաց վարկաբեկել Տիրոջ վարդապետութիւնը, Պօղոս ժողովարանէն քաշուեցաւ եւ Տիրոջ աշակերտածներն ալ միասին տարաւ, եւ ամէն օր կը խօսէր անոնց, Տիրան անունով մէկու մը դպրոցին մէջ։ |
| armenian-nea | Իսկ երբ ոմանք, բազմության առաջ վարկաբեկելով Տիրոջ ճանապարհը, խստասրտությամբ չհամոզվեցին և ընդդիմացան՝ նրանցից բաժանվելով, աշակերտներին զատեց և ամեն օր խոսում էր Տյուրան անունով մեկի դպրանոցում։ |