Acts 19:22 — Compare Translations

8 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ իրան սպասաւորութիւն անողներից երկուսին՝ Տիմոթէոսին եւ Երաստոսին ուղարկեց Մակեդոնիա, եւ ինքը մի առ ժամանակ մնաց Ասիայումը։
Armenian Eastern Bible 1994 Իր պաշտօնեաներից երկուսին՝ Տիմոթէոսին եւ Երաստոսին ուղարկեց Մակեդոնիա, իսկ ինքը որոշ ժամանակ մնաց Ասիայի նահանգում:
Armenian Western NT 1994? Իրեն սպասարկողներէն երկուքը, Տիմոթէոսն ու Երաստոսը, ղրկեց Մակեդոնիա, եւ ինք ժամանակ մըն ալ Ասիա մնաց:
armenian-1853 Իրեն սպասաւորութիւն ընողներէն երկուքը, Տիմոթէոսն ու Երաստոսը ղրկեց Մակեդոնիա ու ինք ատեն մըն ալ Ասիա կեցաւ։
armenian-2017 Իրեն սպասաւորութիւն ընողներէն երկուքը, Տիմոթէոսն ու Երաստոսը ղրկեց Մակեդոնիա ու ինք ատեն մըն ալ Ասիա կեցաւ։
armenian-2018 Իրեն ծառայողներից երկուսին՝ Տիմոթեոսին ու Երաստոսին, ուղարկեց Մակեդոնիա, իսկ ինքը միառժամանակ մնաց Ասիայում։
armenian-2019 Իր օգնականներէն երկուքը՝ Տիմոթէոսն ու Երաստոսը Մակեդոնիա ղրկեց, իսկ ինքը ժամանակ մը եւս Ասիա մնաց։
armenian-nea Իրեն ծառայող ուղեկիցներից երկուսին՝ Տիմոթեոսին և Երաստոսին ուղարկեց Մակեդոնիա, իսկ ինքը որոշ ժամանակ մնաց Ասիայի նահանգում։