Acts 17:3 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Բաց էր անում՝ եւ առաջներին դնում, թէ պէտք էր Քրիստոսը չարչարուէր՝ եւ մեռելներիցը յարութիւն առնէր. Եւ թէ Քրիստոսը այս Յիսուսն է որ ես պատմում եմ ձեզ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Բաց էր անում Գրքերը եւ նրանց ապացուցում, թէ Քրիստոս պէտք է չարչարուէր եւ մեռելներից յարութիւն առնէր. եւ ասում էր. |
| Armenian Western NT 1994? | բացատրելով եւ փաստարկելով անոնց թէ Քրիստոս պէ՛տք է չարչարուէր ու մեռելներէն յարութիւն առնէր. եւ ըսաւ. “Այս Յիսուսը՝ որ ես կը հռչակեմ ձեզի, Քրիստո՛սն է”: |
| armenian-1853 | Մեկնելով եւ անոնց առջեւ դնելով թէ՝ պէտք էր որ Քրիստոս չարչարուէր ու մեռելներէն յարութիւն առնէր եւ թէ ‘Այն Յիսուսը որ ես ձեզի կը քարոզեմ, ըսաւ, Քրիստոսն է’։ |
| armenian-2017 | մեկնելով եւ անոնց առջեւ դնելով թէ՝ պէտք էր որ Քրիստոս չարչարուէր ու մեռելներէն յարութիւն առնէր եւ թէ «Այն Յիսուսը որ ես ձեզի կը քարոզեմ, ըսաւ, Քրիստոսն է»։ |
| armenian-2018 | Բացատրում էր և ապացուցում, որ Քրիստոսը պետք է չարչարվեր ու մեռելներից հարություն առներ. «Նա՛ է Քրիստոսը՝ Հիսուսը, որի մասին ես քարոզում եմ ձեզ»։ |
| armenian-2019 | Կը բանար ու կը բացատրէր Սուրբ գիրքերը, անոնցմով կ՚ապացուցանէր, թէ ի՛նչպէս Քրիստոս պիտի չարչարուէր ու մեռելներէն յարութիւն առնէր, եւ կ՚ըսէր. –Այն Յիսուսը, որ ես ձեզի կը քարոզեմ, ա՛ն է Քրիստոսը՝ խոստացուած Փրկիչը։ |
| armenian-nea | Բաց էր անում Սուրբ Գիրքը և նրանց ապացուցում, որ Քրիստոսը պետք է չարչարվեր և մեռելներից հարություն առներ։ Եվ ասում էր. «Նա՛ է Քրիստոսը՝ Հիսուսը, որին ես քարոզում եմ ձեզ»։ |