Acts 15:24 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Որովհետեւ լսեցինք, որ ոմանք մեր միջից դուրս գալով խռովեցրին ձեզ խօսքերով եւ ձեր անձերը խախտեցին, ասելով որ թլփատուիք եւ օրէնքը պահէք. Որոնց մենք չ’հրամայեցինք. |
| Armenian Eastern Bible 1994 | Քանի որ լսեցիք, թէ ոմանք, իբրեւ թէ մեզնից, որոնց մենք հրաման չենք տուել, խռովեցրել են ձեզ խօսքերով եւ խախտել են ձեր |
| Armenian Western NT 1994? | Քանի լսեցինք թէ մեր մէջէն ելած ոմանք՝ վրդոված են ձեզ խօսքերով, ու ցնցած ձեր անձերը՝ ըսելով թէ պէտք է թլփատուիլ եւ Օրէնքը պահել,- որոնց մենք այսպէս չպատուիրեցինք,- |
| armenian-1853 | Որովհետեւ լսեցինք թէ ոմանք մեր մէջէն ելլելով՝ ձեզ խօսքերով խռովեցուցեր եւ ձեր անձերը նեղած են, ըսելով թէ պէտք է թլփատուիլ ու օրէնքը պահել, որոնց մենք այսպէս չպատուիրեցինք։ |
| armenian-2017 | Որովհետեւ լսեցինք թէ ոմանք մեր մէջէն ելլելով՝ ձեզ խօսքերով խռովեցուցեր եւ ձեր անձերը նեղած են, ըսելով թէ պէտք է թլփատուիլ ու օրէնքը պահել, որոնց մենք այսպէս չպատուիրեցինք։ |
| armenian-2018 | Քանի որ լսեցինք, որ մեզանից ոմանք, որոնց մենք չէինք հրամայել, խոսքերով խռովեցրել են ձեզ ու ձեր հոգիները խաթարել, |
| armenian-2019 | «Լսեցինք, թէ ոմանք որպէս թէ մեր կողմէ եկած՝ իրենց արտայայտութիւններով խռովեցուցած են ձեզ եւ շփոթի մատնած, ըսելով՝ թէ պէտք է թլփատուիք եւ Օրէնքը գործադրէք. մինչդեռ մենք այդպիսի բան չենք պատուիրած իրենց։ |
| armenian-nea | Քանի որ լսեցինք, թե մեզանից համարվող ոմանք, որոնց մենք նման հրաման չենք տվել, խռովեցրել են ձեզ խոսքերով և խախտել ձեր մտքերը՝ ասելով, թե պետք է թլփատվել և օրենքը պահել։ |