Acts 13:7 — Compare Translations

8 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Որ փոխանորդ բդեշխ Սերգիոս Պօղոսի, իմաստուն մարդի, հետ էր. Սա Բառնաբասին եւ Սօղոսին իրան մօտ կանչելով ուզում էր որ Աստուծոյ խօսքը լսէ։
Armenian Eastern Bible 1994 սա բդեշխի փոխանորդ Սերգէոս Պօղոսի հետ էր ապրում, որը մի իմաստուն մարդ էր: Սերգէոսը աղաչելով Բառնաբասին եւ Սօղոսին,
Armenian Western NT 1994? ան փոխ-հիւպատոսին հետ էր, որ կը կոչուէր Սերգիոս Պօղոս, խելացի մարդ մը: Ասիկա՝ կանչելով Բառնաբասը եւ Սօղոսը՝ ուզեց լսել Աստուծոյ խօսքը:
armenian-1853 Որ փոխանորդ բդեշխին հետ էր, որ կը կոչուէր Սերգիոս Պօղոս, խելացի մարդ մը։ Ասիկա Բառնաբասը եւ Սօղոսը հրաւիրելով՝ ուզեց Աստուծոյ խօսքը լսել։
armenian-2017 որ փոխանորդ բդեշխին հետ էր, որ կը կոչուէր Սերգիոս Պօղոս, խելացի մարդ մը։ Ասիկա Բառնաբասը եւ Սօղոսը հրաւիրելով՝ ուզեց Աստուծոյ խօսքը լսել։
armenian-2018 Նա ընկերն էր հյուպատոս Սերգիոս Պողոսի, որն իմաստուն մարդ էր։ Սերգիոսը, Բառնաբասին ու Սողոսին իր մոտ կանչելով, ուզում էր լսել Աստծու խոսքը։
armenian-2019 Ասիկա յաճախ կ՚ըլլար փոխ–բդեշխին՝ Սերգիոս Պօղոսի հետ, որ իմաստուն մարդ մըն էր։ Սերգիոս կանչել տուաւ Բառնաբասն ու Սօղոսը եւ կ՚ուզէր Աստուծոյ խօսքը լսել։
armenian-nea Նա բդեշխի փոխանորդ Սերգիոս Պողոսի հետ էր ապրում, որը իմաստուն մարդ էր։ Սերգիոսը, աղաչելով Բառնաբասին և Սողոսին, կամենում էր լսել Աստծու խոսքը։