Acts 10:4 — Compare Translations

8 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Նա էլ նորան նայելով շատ վախով բռնուեցաւ, եւ ասեց, Ի՞նչ է Տէր. Եւ նա ասեց նորան, Քո աղօթքներն ու քո ողորմութիւնները վեր ելան Աստուծոյ առաջին՝ յիշատակի համար։
Armenian Eastern Bible 1994 Եւ նա, երբ նրան նայեց, զարհուրեց ու ասաց՝ ի՞նչ է, Տէ՛ր: Եւ հրեշտակը նրան ասաց. «Քո աղօթքներն ու քո ողորմութիւնները,
Armenian Western NT 1994? Երբ ակնապիշ նայեցաւ անոր՝ վախցած ըսաւ. «Ի՞նչ է, Տէ՛ր»: Իսկ ան ըսաւ անոր. «Քու աղօթքներդ ու ողորմութիւններդ բարձրացան Աստուծոյ առջեւ՝ յիշատակի համար:
armenian-1853 Ան ալ անոր նայելով ու խիստ վախնալով՝ ըսաւ. «Ի՞նչ է, Տէ՛ր»։ Հրեշտակը ըսաւ անոր. «Քու աղօթքներդ եւ ողորմութիւններդ Աստուծոյ առջեւ ելան յիշատակի համար։
armenian-2017 Ան ալ անոր նայելով ու խիստ վախնալով՝ ըսաւ. «Ի՞նչ է, Տէ՛ր»։ Հրեշտակը ըսաւ անոր. «Քու աղօթքներդ եւ ողորմութիւններդ Աստուծոյ առջեւ ելան յիշատակի համար։
armenian-2018 Իսկ նա, հրեշտակին նայելով, զարհուրեց ու ասաց. «Ի՞նչ է, Տե՛ր»։ Նա ասաց նրան. «Քո աղոթքներն ու քո ողորմություններն Աստծու առաջ բարձրացան՝ քո մասին հիշեցնելու համար։
armenian-2019 Կոռնելիոս զարհուրանքով նայեցաւ անոր եւ հարցուց. –Ի՞նչ կայ, Տէ՛ր։ Եւ հրեշտակը ըսաւ. –Աստուած ընդունեց քու աղօթքներդ ու կատարած ողորմութիւններդ։
armenian-nea Եվ ակնապիշ նայելով հրեշտակին՝ զարհուրեց ու ասաց. «Ի՞նչ է, Տե՛ր»։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Քո աղոթքներն ու քո ողորմությունները Աստծու առաջ ելան, և Աստված քեզ չի մոռանա։