2 Timothy 4:13 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Վերարկուն, որ Տրովադայումն Կարպոսի մօտ թողեցի, գալիս՝ բեր, գրքերն էլ, մանաւանդ մագաղաթները։ |
| Armenian Eastern Bible 1994 | Տրովադայում թողեցի վերարկուն, Կարպոսի մօտ. երբ գաս, հետդ բե՛ր այն. բե՛ր նաեւ գրքերը, մանաւանդ՝ մագաղաթները: |
| Armenian Western NT 1994? | Այն վերարկուն, որ ձգեցի Տրովադա՝ Կարպոսի քով, բե՛ր՝ երբ գաս, նաեւ գիրքերը, մա՛նաւանդ մագաղաթները: |
| armenian-1853 | Այն վերարկուն՝ որ Տրովադա թողուցի Կարպոսին քով, երբ գաս՝ բե՛ր, գրքերն ալ՝ մանաւանդ մագաղաթները։ |
| armenian-2017 | Այն վերարկուն՝ որ Տրովադա թողուցի Կարպոսին քով, երբ գաս՝ բե՛ր, գրքերն ալ՝ մանաւանդ մագաղաթները։ |
| armenian-2018 | Երբ գաս, հետդ բե՛ր այն վերարկուն, որ Տրովադայում Կարպոսի մոտ թողեցի, բե՛ր նաև գրքերը, մանավանդ մագաղաթները։ |
| armenian-2019 | Երբ գաս՝ հետդ բեր այն վերարկուն, որ Տրովադա ձգեցի, Կարպոսին քով։ Հետդ բեր նաեւ գիրքերս, մանաւանդ մագաղաթները։ |
| armenian-nea | Երբ գաս, հետդ բե՛ր այն վերարկուն, որ թողեցի Տրովադայում՝ Կարպոսի մոտ. բե՛ր նաև գրքերը, մանավանդ մագաղաթները։ |