2 Samuel 9:3 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ թագաւորն ասեց. Սաւուղի տանիցը մնացած մարդ չկա՞յ, որ նորան Աստուծոյ ողորմութիւնն անեմ։ Եւ Սիբան ասեց թագաւորին. Յովնաթանիցը ոտքերը կաղ մի որդի կայ տակաւին։
Armenian Eastern Bible 1994 Սա պատասխանեց. «Ես եմ, քո ծառան»։ Արքան հարցրեց. «Սաւուղի տնից մնացած մարդ կա՞յ, որ նրան Աստծու ողորմածութիւնը ցոյց
armenian-1853 Թագաւորը ըսաւ. «Սաւուղին տունէն մնացած մարդ մը չկա՞յ, որպէս զի անոր Աստուծոյ ողորմութիւնը ընեմ»։ Սիբան ըսաւ թագաւորին. «Յովնաթանէն՝ ոտքերը կաղ որդի մը մնաց»։
armenian-2018 Եվ թագավորն ասաց. «Սավուղի տանից մնացած մարդ չկա՞, որ Աստծու ողորմածություն անեմ նրան»։ Եվ Սիբան ասաց թագավորին. «Հովնաթանից ոտքերը կաղ մի որդի կա դեռ»։
armenian-nea Արքան հարցրեց. «Սավուղի տնից մնացած մարդ կա՞, որ նրան Աստծու բարերարությունը ցույց տամ»։ Սիբան ասաց արքային. «Հովնաթանն ունի ոտքերից հաշմված մի որդի»։