2 Samuel 9:2 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Սաւուղի տանիցը Սիբա անունով մի ծառայ կար, եւ նորան կանչեցին Դաւիթի մօտ, եւ թագաւորը նորան ասեց. Սիբան դո՞ւ ես. Եւ նա ասեց. Ծառադ եմ։
Armenian Eastern Bible 1994 Սաւուղի տնից Սիբա անունով մի ծառայ կար։ Կանչեցին նրան Դաւթի մօտ, եւ արքան հարցրեց նրան. «Դո՞ւ ես Սիբան»։
armenian-1853 Սաւուղին տունէն Սիբա անունով ծառայ մը կար։ Զանիկա Դաւիթին կանչեցին։ Թագաւորը անոր ըսաւ. «Սիբան դո՞ւն ես»։ Անիկա ըսաւ. «Ծառադ եմ»։
armenian-2018 Եվ Սավուղի տանից Սիբա անունով մի ծառա կար. նրան կանչեցին Դավթի մոտ, և թագավորը նրան ասաց. «Դո՞ւ ես Սիբան». և նա ասաց. «Ծառադ եմ»։
armenian-nea Սավուղի տնից Սիբա անունով մի ծառա կար։ Կանչեցին նրան Դավթի մոտ, և արքան հարցրեց նրան. «Դո՞ւ ես Սիբան»։ Նա պատասխանեց. «Ես եմ, քո ծառան»։