2 Samuel 9:11 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Սիբան ասեց թագաւորին. Իմ թագաւոր տէրս քո ծառային ինչ որ հրամայեց, ծառադ այնպէս պիտի անէ։ Բայց Մեմփիբոսթէն, ասեց Դաւիթը, թագաւորի որդկանց մէկի պէս իմ սեղանի վերայ հաց պիտի ուտէ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Սիբան ունէր տասնհինգ որդի եւ քսան ծառայ։ Սիբան ասաց արքային. «Ըստ ամենայնի, ինչ որ իմ տէր արքան հրամայեց իր |
| armenian-1853 | Եւ Սիբան ըսաւ թագաւորին. «Իմ թագաւոր տէրս քու ծառայիդ ինչ որ հրամայեց, քու ծառադ այնպէս պիտի ընէ»։ Բայց Մեմփիբոսթէն (ըսաւ Դաւիթ,) թագաւորին որդիներէն մէկուն պէս՝ իմ սեղանս հաց պիտի ուտէ։ |
| armenian-2018 | Եվ Սիբան ասաց թագավորին. «Իմ տեր թագավորը ինչ որ հրամայեց իր ծառային, այնպես էլ կանի քո ծառան»։ «Մեմփիբոսթեն հաց պիտի ուտի իմ սեղանից թագավորի որդիներից մեկի պես»,- ասաց Դավիթը։ |
| armenian-nea | Սիբան ասաց արքային. «Ըստ ամենայնի, ինչ որ իմ տեր արքան հրամայեց իր ծառային, այնպես էլ կանի քո ծառան»։ Եվ Մեմփիբոսթեն Դավթի սեղանից էր հաց ուտում, որպես արքայի որդիներից մեկը։ |