2 Samuel 7:23 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ ո՞ր ազգն է երկրիս վերայ քո մէկ հատ ժողովրդի՝ Իսրայէլի պէս, որի համար նոյն ինքն Աստուած եկաւ նորան փրկելու որ իր համար ժողովուրդ անէ, եւ իր համար անուն աշխատէ եւ (ձեզ համար) քո երկրի մէջ այս մեծ ու սոսկալի բաները անէ, քեզ համար Եգիպտոսից ազատուած ժողովրդիդ առաջից ազգեր եւ նորանց աստուածները քշելով։
Armenian Eastern Bible 1994 Եւ երկրի վրայ ո՞ր ազգն է Իսրայէլի քո ժողովրդի պէս, որին Աստուած ինքը առաջնորդեց՝ փրկելու իր ժողովրդին, որպէսզի
armenian-1853 Ո՞ր ազգը երկրի վրայ քու ժողովուրդիդ Իսրայէլին պէս է, որուն համար նոյն ինքն Աստուած եկաւ զանիկա փրկելու, իրեն ժողովուրդ ընելու ու իրեն մեծ անուն վաստկելու եւ քու երկրիդ մէջ այս մեծ ու սոսկալի բաները ընելու, քեզի համար Եգիպտոսէն ազատած ժողովուրդիդ առջեւէն ազգերն ու անոնց աստուածները վռնտելով ։
armenian-2018 Եվ ո՞ր ազգն է երկրի վրա Իսրայելի՝ քո միակ ժողովրդի պես, որին փրկելու համար Աստված ինքը եկավ, որ նրան ժողովուրդ դարձնի իր համար և փառավորի իր անունը և քո երկրում կատարի այս մեծ ու սոսկալի գործերը քեզ համար՝ Եգիպտոսից ազատված քո ժողովրդի առջևից քշելով ազգերին ու նրանց աստվածներին։
armenian-nea Եվ երկրի վրա ո՞ր ազգն է Իսրայելի՝ քո ժողովրդի պես, որին Աստված ինքը առաջնորդեց՝ փրկելու իր ժողովրդին, որպեսզի անվանի դարձնի քեզ և հռչակի քո մեծությունն ու հայտնությունը, որ Եգիպտոսից փրկված ժողովրդիդ առջևից ազգեր ու նրանց բնակավայրերը տապալեցիր։