2 Samuel 7:14 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Ես նորան հայր կլինեմ, եւ նա ինձ որդի կլինի. Եթէ նա անիրաւութիւն անէ, ես նորան կպատժեմ մարդկանց գաւազանովը եւ մարդկանց որդիների հարուածներովը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Հայր պիտի լինեմ նրան, եւ նա ինձ որդի պիտի լինի, եւ եթէ նա անիրաւութիւն գործի, պիտի յանդիմանեմ նրան ու խրատեմ |
| armenian-1853 | Ես անոր հայր պիտի ըլլամ ու անիկա ինծի որդի պիտի ըլլայ։ Եթէ անիկա անիրաւութիւն ընէ, ես զանիկա մարդոց գաւազանովն ու մարդոց որդիներուն հարուածներովը պիտի պատժեմ. |
| armenian-2018 | Ես հայր կլինեմ նրան, և նա ինձ որդի կլինի. և եթե նա անիրավություն անի, ես կպատժեմ նրան մարդկանց գավազանով և մարդկանց որդիների հարվածներով։ |
| armenian-nea | Հայր պիտի լինեմ նրան, և նա ինձ որդի պիտի լինի, և եթե նա անիրավություն գործի, պիտի հանդիմանեմ նրան ու խրատեմ մարդկանց գործածած գավազանով և մարդկային տանջանքներով։ |