2 Samuel 6:8 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Դաւիթը տրտմեց, որ Տէրը հարուածով հարուածեց Ոզային, եւ այնտեղի անունը մինչեւ այս օրը Փարէզ-ողա է ասվում։ |
| Armenian Eastern Bible 1994 | Դաւիթը տրտմեց, որ Տէրը մահացու հարուածեց Օզային նրա մեծ յանդգնութեան համար։ |
| armenian-1853 | Դաւիթ տրտմեցաւ, քանզի Տէրը հարուածով Ոզան զարկաւ ու այն տեղին անունը մինչեւ այսօր Փարէս-Ոզա կոչուեցաւ։ |
| armenian-2018 | Դավիթը տագնապեց, որ Տերը հարվածելով հարվածեց Ոզային, և այդ տեղը մինչև այսօր կոչվում է Փարեզ-Ոզա ։ |
| armenian-nea | Դավիթը տրտմեց, որ Տերը մահացու հարվածեց Օզային նրա մեծ հանդգնության համար։ Այդ տեղը մինչև այսօր Օզայի Հարված է կոչվում։ |