2 Samuel 6:7 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Ոզայի դէմ, եւ Աստուած զարկեց նորան այնտեղ այս յանցանքի համար. Եւ նա մեռաւ նոյն տեղը Աստուծոյ տապանակի մօտ։
Armenian Eastern Bible 1994 Տէրը բարկացաւ Օզայի վրայ եւ նրա յանդգնութեան համար հարուածեց նրան այնտեղ, եւ նա մեռաւ այնտեղ, Տիրոջ տապանակի մօտ,
armenian-1853 Եւ Տէրոջը բարկութիւնը բորբոքեցաւ Ոզային դէմ ու զանիկա՝ հո՛ն այս յանցանքին համար՝ զարկաւ, որը նոյն տեղը Աստուծոյ տապանակին քով մեռաւ։
armenian-2018 Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Ոզայի դեմ, և Աստված այնտեղ այդ սխալի համար հարվածեց նրան, և նա նույն տեղն էլ մեռավ Աստծու տապանակի մոտ։
armenian-nea Տերը բարկացավ Օզայի վրա և նրա հանդգնության համար հարվածեց նրան այնտեղ, ու նա մեռավ այնտեղ՝ Տիրոջ տապանակի մոտ, Աստծու առջև։