2 Samuel 4:12 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Այն ժամանակ Դաւիթը երիտասարդներին հրամայեց, եւ նորանք մեռցրին. Եւ նորանց ձեռքերն ու ոտքերը կտրեցին, եւ Քեբրոնի աւազանի վերայ կախեցին։ Իսկ Յեբուսթէի գլուխն առան եւ թաղեցին Քեբրոնի մէջ Աբենների գերեզմանումը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Դաւիթը հրաման տուեց իր զինուորներին, որոնք սպանեցին նրանց, կտրեցին նրանց ձեռքերն ու ոտքերը եւ դրանք կախեցին Քեբրոնի |
| armenian-1853 | Այն ատեն Դաւիթ իր մանչերուն հրամայեց ու զանոնք մեռցուցին եւ անոնց ձեռքերն ու ոտքերը կտրեցին ու Քեբրոնի աւազանին վրայ կախեցին։ Իսկ Յեբուսթէին գլուխը առին ու Քէբրոնի մէջ Աբեններին գերեզմանին մէջ թաղեցին։ |
| armenian-2018 | Այդ ժամանակ Դավիթը հրամայեց երիտասարդներին, և նրանք սպանեցին, կտրեցին նրանց ձեռքերն ու ոտքերը և կախեցին Քեբրոնի ջրավազանի վրա։ Իսկ Հեբուսթեի գլուխը վերցրին և թաղեցին Քեբրոնում՝ Աբենների գերեզմանում։ |
| armenian-nea | Դավիթը հրաման տվեց իր զինվորներին, որոնք սպանեցին նրանց, կտրեցին նրանց ձեռքերն ու ոտքերը և դրանք կախեցին Քեբրոնի աղբյուրի վրա, իսկ Հեբուսթեի գլուխը թաղեցին Քեբրոնում, Ների որդի Աբենների գերեզմանում։ |