2 Samuel 3:12 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Աբեններն իր կողմանէ Դաւիթին պատգամաւորներ ուղարկեց ասելով. Այս երկիրը ո՞ւմն է. Եւ նա ասեց. Ինձ հետ դաշնակցութիւն արա, եւ ահա իմ ձեռքը քեզ հետ կլինի բոլոր Իսրայէլը դէպի քեզ դարձնելու համար։
Armenian Eastern Bible 1994 Յեբուսթէն վախից այլեւս չկարողացաւ պատասխան տալ Աբեններին։
armenian-1853 Աբեններ իր կողմէ Դաւիթին պատգամաւորներ ղրկեց՝ ըսելով. «Այս երկիրը որո՞ւնն է։ Ինծի հետ դաշնակցութիւն ըրէ եւ իմ ձեռքս քեզի հետ պիտի ըլլայ՝ բոլոր Իսրայէլը քեզի դարձնելու համար»։
armenian-2018 Եվ Աբեններն իր կողմից պատգամավորներ ուղարկեց Դավթի մոտ՝ ասելով. «Ո՞ւմն է այս երկիրը»։ Եվ ասաց. «Ինձ հետ դաշի՛նք կնքիր, և իմ ձեռքը կլինի քեզ հետ՝ ամբողջ Իսրայելը դեպի քեզ դարձնելու համար»։
armenian-nea Աբենները, անմիջապես պատգամավորներ ուղարկելով Թեսաղմի երկիր՝ Դավթի մոտ, ասաց. «Ինձ հետ քո ո՛ւխտը կնքիր, և ես քեզ կօգնեմ ամբողջ Իսրայելը քո կողմը դարձնելու համար»։