2 Samuel 23:4 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Նա նման է առաւօտեան լոյսին, Երբոր արեգակը ծագում է, Մի առաւօտ՝ որ ամպեր չկան՝ Ճառագայթիցն՝ անձրեւից յետոյ Գետնից դալար է բուսնում։ |
| Armenian Eastern Bible 1994 | Արեգակն առաւօտեան ծագում է, եւ նրա լոյսը չի պակասում, ինչպէս անձրեւից յետոյ կանաչն է բարձրանում երկրի վրայ։ |
| armenian-1853 | Այն ատեն անիկա առաւօտեան լոյսին կը նմանի, Որ արեւուն ծագած ատենը կ’երեւնայ, Այնպիսի առաւօտի մը՝ որ առանց ամպի է Ու արեւու ճառագայթին՝ Որ անձրեւէն ետքը գետնէն կանանչ խոտ կը բուսցնէ ։ |
| armenian-2018 | Նա նման է առավոտյան լույսին, Երբ ծագում է արեգակը, Մի առավոտ, երբ ամպեր չկան, Եվ ճառագայթից՝ անձրևից հետո, Դալար է բուսնում գետնից”։ |
| armenian-nea | ինչպես առավոտյան լույսին”։ Արեգակն առավոտյան ծագում է, և նրա լույսը չի պակասում, ինչպես անձրևից հետո կանաչն է բարձրանում երկրի վրա։ |